Մենք խեղճերի հույսն ենք, քանի որ մենք Թուրքիան ենք. Յըլդըրըմ
Ըստ AA-ի՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ ելույթով է հանդես եկել և Twitter-յան էջում հրապարակված ելույթում մասնավորապես ասվում է. «Մեզանից օգնություն ցանկացողներին մենք ձեռք մեկնեցինք՝ առանց հարցնելու նրանց կրոնի, լեզվի, ռասայի մասին: Մենք այսօր էլ, հետագայում էլ նրանց կողքին ենք լինելու: Մենք ականջ չփակեցինք` աշխարհի չորս կողմից ճչացողների ձայնը չլսելու համար, չենք էլ փակելու, քանի որ մենք խեղճերի հույսն ենք, քանի որ մենք Թուրքիան ենք»:
