Լավրովը և Քերին սկսել են այս տարում առաջին բանակցությունները
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շվեյցարական Ցյուրիխում սկսել են այս տարում առաջին երկկողմ բանակցությունները:Այս մասին հայտնում է TASS-ը: Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտնել է, որ Լավրովն ու Քերին կքննարկեն նաև իրավիճակն Ուկրաինայում և այդ երկրի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը, Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը այդ երկրի հերթական միջուկային փորձարկման լույսի ներքո:
