Ռուսաստանը վերածվում համաշխարհային տերության, ԵՄ-ը՝ փլուզվում. Սորոս
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ տեսնում է, թե ինչպես է Ռուսաստանը վերածվում համաշխարհային տերության՝ այն ժամանակ, երբ Եվրամիությունը փլուզվում է: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նա այդ գործընթացը համեմատել է այն ժամանակների հետ, երբ Եվրոպան բարգավաճում էր՝ մինչ Խորհրդային Միությունը սկսում էր փլուզվել: Լոնդոնում ելույթի ժամանակ Սորոսը նշել է, որ զգում է՝ «ավելի շատ, քան երբևէ», որ ԵՄ-ի ճակատագիրը ներկայում կախված է Ուկրաինայի ապագայից:
