«Ժամանակ». Ռուսաստանը մի օրում չի որոշել ՀՕՊ-ի հարցը բարձրացնել

««Ռուսաստանը մի օրում քնից վեր չի կացել ու չի որոշել ՀՕՊ-ի հարցը բարձրացնել, ԱդրբԵջանի հետ չորսօրյա պատերազմի հարցը պլանավորել, Հայաստանի համար հոսանքը թանկացնել։ Դա երկար մտածված ծրագիր է, որը քայլ առ քայլ իրականացնում է։ Հարց է՝ մենք ունե՞նք դրան պատասխան հակաքայլեր», -«Ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին Երևանում ծավալված հակառուսական ցույցերին՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։   Վերջինս նկատեց, որ ինքը չի տեսնում մշակված, համարժեք քայլեր ու ծրագրեր, մինչդեռ բազմաթիվ դեպքեր եղան՝ սկսած Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթ հագցնելուց, Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, ԵՏՄ-ին Հայասւոանի անդամակցումը և բազմաթիվ այլ դեպքեր, որոնք կարող էին հասարակությանը համախմբող դեր ունենալ։ «Ես այս բոլոր դեպքերը համակարգված եմ դիտարկում։ Մեզ մոտ հիմա քննարկվում է ՀՕՊ-ը հանձնելու հարցը, մենք ցույց ենք անում ՀՕՊ-ը չհանձնելու համար։ Ռուսաստանը հոսանքը 7 դրամ թանկացնում է, մենք ցույց ենք անում այդ 7 դրամի համար։ Ավետիսյանների ընտանիքին սպանում են, մարդիկ դուրս են գալիս դրա համար։ Բայց այս բոլոր դեպքերը իրար կապող, շղթայի ծայրը բռնող քաղաքական ուժը չկա, որ ալտերնաւոիվ ծրագիր առաջարկի։ Ասի՝ էսօր ՀՕՊ-ը տվեցին, վաղը ուրիշ բան կտան։ Պետք է ի սկզբանե կանխել ամեն ինչ», - ասաց Բաղդասարյանը։   Վերջինս նկատեց, որ եթե ռուսական այդ մարտահրավերին համարժեք ծրագիր չի մշակվում, շատ հաճախ դառնում ենք պարզապես օգտագործվող։ «Օրինակ՝ ՀՕՊ-ի դեմ ցույցը մեկնաբանվեց որպես իշխանությունների կողմից հրահրվող։ Եվ դրա համար հիմքեր կային պնդելու։ Բայց համակարգված մոտեցում է պետք, որ Պուտինը Հայասւոանի մասով իր ծրագրերն իրականացնելս հասկանա, որ Հայաստանում կա քաղաքական գիտակցության այնպիսի մի մոտեցում, որ իր տված խաղերը հայերը վաղուց հաշվել են։ Նա պետք է հասկանա, որ այդպես խաղալ այլևս չի կարող։ Բայց հիմա, քանի դեռ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն ամենաթույլ օղակն են, Հայաստանի քաղաքական միտքն ամենաթույլ քաղաքական միտքն է, նա կշարունակի իր խաղերը տանել։ Ու դրանք լավագույնս կստացվեն», - նկատեց Բաղդասարյանը»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am