Ովքեր են Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնի երեք թեկնածուները

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնի թեկնածուները երեքն են. Սերգեյ Առաքելյանը ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի խորհրդականն է, նաեւ դասավանդում է ԵՊՀ-ում, իրավագիտության դոկտոր է: Նա հարուստ կենսագրություն եւ գիտելիքներ ունի, սակայն բացարձակապես չունի վարչական աշխատանքի փորձ․ ողջ կյանքում եղել է կատարող:  Մյուս թեկնածուն՝ Սարգիս Թորոսյանը, աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում, որի ղեկավարն արդարադատության նախկին փոխնախարար Գրիգոր Մուրադյանն է: Նա համարվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի եւ Գրիգոր Մուրադյանի մարդը: Ի դեպ, նա հնարավոր է նշանակվի կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ․ այդ պաշտոնը թափուր է մնացել Արտակ Ասատրյանի՝ արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո: Մրցույթին մասնակցելու համար դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի նախկին պետ Թամարա Շաքարյանը։ Այս բաժինը կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով վերացվեց։ Թեեւ լուրեր են պտտվում, որ Գեւորգ Կոստանյանը Թամար Շաքարյանին ազատել է ոչ թե կառուցվածքային բարեփոխման, այլ ավտոմեքենան սխալ կայանելու համար։ Շաքարյանն այժմ դասավանդում է: Նրա` մրցույթում անցնելու շանսերը շատ բարձր չեն գնահատվում: Առավել հավանական թեկնածու է համարվում Սերգեյ Առաքելյանը: Ասում են՝ Սարգիս Թորոսյանի մասնակցությունը մրցույթին կշիռ, թեժ պայքարի իմաստ հաղորդելու եւ հանրությանը ներկայանալու նպատակ ունի: Նշենք, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել Ռուբեն Մելիքյանի՝ ԼՂՀ օմբուդսմեն նշանակվելուց հետո։ Մրցույթը կայանալու է հունիսի 28-ին։ Մինչ առաջադրումը շրջանառվում էին այլ անուններ եւս, օրինակ` ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդու՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին, ապա նրա՝ մրցույթին չմասնակցելու պատճառը կենսաթոշակային տարիքն է»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am