Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու. Դավիթ Բաբայան

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են, սակայն Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու հնչեցված հայտարարություններին:«Մենք միշտ ասել ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում սա մի նոր ուղղություն է, որը չգիտես ինչու անտեսված է եղել երկար տարիներ: Խոսքը կոնկրետ փոխվստահության միջոցներին  է վերաբերում` մեխանիզմների մշակում, որը թույլ կտա զինադադարի ռեժիմի խախտումները ֆիքսել և պատասխանատվության կանչել այն կողմին, որը մեղավոր է: Դրա կարևորագույն տարրերից է սահմանի երկայնքով տեխնիկական միջոցների տեղադրումը: Լավ կլիներ, որ համանախագահող երկրներն իրենց արբանյակային հնարավորություններն օգտագործեին, որպեսզի վերևից տեսնեին տարբեր զորքերի տեղաբաշխումը: Այդ գործընթացում կադրային, մարդկային խնդիր կա: Մասնավորապես, կարևոր է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը և համալրումը համապատասխան մասնագետներով»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, այն, որ այս խնդրի մասին բարձրաձայնվում է, դա նշանակում է,  որ կան լուրջ ծրագրեր դրանք կյանքի կոչելու  համար: «Հիմա պետք է սպասել: Իհարկե, Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել հարցերի շուտափույթ կարգավորում, քանի որ Ադրբեջանը, ինքը լինելով զինադադարի ռեժիմ խախտող երկիր, ամեն ինչ անելու է, որ խոչընդոտի գործընթացը:  Այս պահերին էլ նա այնպիսի քաղաքականություն է վարում, որ զորավարժություններ իրականացնելով, համապատասխան մարմիներին տեղյակ չի պահում, թե ինչ զինտեխնիկա է օգտագործում, ինչ քանակությամբ: Հիմա այսպիսի պետությունը, որը խախտում է միջազգային պայմանագրերը, իհարկե, կխախտի նաև երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ պայմանավորվածություները: Հետևաբար, լծվենք համբերությամբ. սա երկարատև գործընթաց է, պետք է նախ քննարկել, այնուհետև փորձել այդ մեխանիզմները  ներդնել, ֆիքսել խախտումը, հետո պատասխանատվության կանչել: Բարդ գործընթաց է, բայց առանց դրա հնարավոր չէ: Մեկնարկը տրված է, անհրաժեշտ է այն շարունակել»,-հավելեց Դավիթ Բաբայանը:  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am