Որքան հեռվանաս քաղաքականությունից, այնքան մոտ կլինես Աստծուն.Վարդան Ղուկասյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին ծննդյան 35-ամյակի առթիվ պարգեւատրել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հասարակական-քաղաքակական կյանքում ներդրած մեծ ավանդի եւ ծավալած գործունեության համար: Բացի այդ, մեծ թվով հանրապետականներ և ԲՀԿ-ականներ մասնակցել են Մարտուն Գրիգորյանի ծննդյան առիթով կազմակերպված խնջույքին՝ տեղի տալով խոսակցություններին, որ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի նկատմամբ հավակնությունները ապագայում կյանքի կկոչվեն: Քաղաքական շրջանակներում տևական ժամանակ է, որ խոսվում է, թե Գյումրու հաջորդ քաղաքապետը Մարտուն Գրիգորյանն է լինելու: Մարտուն Գրիգորյանը գյումրեցի այն պատգամավորն է, որ ԲՀԿ –ի համար դժվար օրերին լքեց ԲՀԿ-ն: Հենց այդ ժամանակ տեղեկություններ սպրդվեցին, թե իշխանության մատը «խառն» էր այդ գործում, քանի որ որոշվել էր ԲՀԿ-ից պատառիկներ թողնել՝ ցույց տալով, որ այս կուսակցությունն ի չիք: Մինչեւ նոր ԲՀԿ-ի եւ իշխանության սիրախաղը, կուսակցությունը մի շրջան փորձեց վրեժխնդիր լինել նախկին կուսակցի հանդեպ եւ նրան զրկել ԱԺ գյուղատնտեսության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, բայց քանի որ Մարտուն Գրիգորյանի թիկունքն ամուր էր, ոչինչ չհաջողվեց ԲՀԿ-ին: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Մարտուն Գրիգորյանը ակտիվ դերակատարում էր ստանձնել Գյումրիում, չնայած դրան, ՈՉ-ը հաղթանակեց պատգամավորի ընտրատարածքում եւ Գյումրիում միայն պատվով դուրս եկավ Արման Սահակյանը: Հանրաքվեից հետո խամրեցին քաղաքապետ դառնալու Գրիգորյանի հույսերը: Եւ ահա, խոսակցությունները, թե Մարտունը Գյումրու քաղաքապետ է լինելու կարծես ակտիվանում են Գալուստ Սահակյանի կողմից հուշամեդալ ստանալուց հետո: Այդ մեդալով Գալուստ Սահակյանը ըստ լուրերի ոչ միայն շնորհավորեց Մարտուն Գրիգորյանին, այլ քաղաքական ուղերձ հղեց Գյումրու ապագա քաղաքապետի մասով: ՀՀԿ-ն հասկացել է, որ Սամել Բալասանյանի վրա հույս դնել պետք չէ, ոչ միայն այն պատճառով, որ նա սովորություն ունի շուտ-շուտ «ճակատի» գիր փոխել, այլ այն, որ իր ղեկավարման տարիներին չի կարողացել արդարացնել հանրապետականների հույսերը եւ Գյումրիում մեղմացնել բողոքական տրամադրությունները, որոնք արտահայտվում են ընտրությունների ժամանակ: Մարտուն Գրիգորյանի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից հետո մենք փորձեցինք տեղեկանալ Վարդան Ղուկասյանի բարոյահոգեբանական վիճակին եւ այս առումով նրա գնահատականի մասին: «Ես քաղաքականությունով չեմ զբաղվում, արդեն վաղուց եւ ոչ մի բանից տեղյակ չեմ եւ երբ հեռուստացույցով քաղաքական հաղորդումներ են ցուցադրում, ես ալիքը փոխում եմ: Որքան հեռանաս քաղաքականությունից, այնքան մոտ կլինես Աստծուն»,- ասաց նախկին աղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով մի առիթով ասել էր, որ եթե գյումրեցիները գնան իր դուռը եւ խնդրել նորից քաղաքապետ դառնա, ինքը նոր կմտածի առաջադրվելու մասին: Մենք ճշտեցինք՝ տեղի ունեցե՞լ է «ազգովի» խնդրելու ծեսը.«Ոչինչ չունեմ ասելու», իսկ ինքը ցանկություն ունի՞ առաջադրվելու.«Կապրենք, կտեսնենք, հետագայում կերևա»,- նշեց Ղուկասյանը: Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am