Այսօր Թուրքիայում գնացքի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով զոհված անձանց թիվը հասել է իննի, եւս մեկ հոգի վիրավոր է, հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Թուրքիայի արեւելյան Էլյազըգ շրջանում: Մանրամասնվում է, որ միկրոավտոբուսում գտնվելիս է եղել 10 մարդ, որոնցից չորսը՝ Սիրիայի քաղաքացիներ:
CNN-ի թուրքական ծառայության տեղեկություններով, ավտոբուսի բոլոր ուղեւորները եղել են սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բանվորներ: Նույն տեղեկություններով, միկրոավտոբուսը ցանկացել է հատել երկաթգծերը, սակայն չի կարողացել դուրս գալ դրանց վրայից: Թեեւ այդ ճանապարհով մշտական գնացքներ չեն անցնում, բայց գյուղացիները նշված հատվածում օգտագործում են ինքնաշեն գնացք, որն էլ հարվածել է միկրոավտոբուսին եւ մարդկանց մահվան պատճառ դարձել:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը