Սավչենկոն դեմ է Ռուսաստանի` ԵԽԽՎ վերադառնալուն
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սավչենկոն ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել և դեմ արտահայտվել, որպեսզի Ռուսաստանը կրկին հետ վերադառնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: «Չի կարող ԵԽԽՎ վերադառնալ այն պատվիրակությունը, որը չի հարգում մարդու իրավունքները, չի հարգում պատգամավորի անձեռնմխելիությունը, ինչպես որ Ռուսաստանը վարվեց ինձ հետ»,- նշել է Սավչենկոն:
