Բաքվում գործարան է այրվում
AzVision.az-ի հաղորդմամբ՝ Բաքվի Կեշլյա ավանի տարածքում գործարան է այրվում: Տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր է մեկնել 6 հրշեջ հաշվարկ: Կրակը վնաս է հասցրել գործարանի տարածքում կայանված բեռնատար ավտոմեքենաներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
