Դիմում կաթողիկոսին Աթեշյանի այցի կապակցությամբ

«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ Վեհափառ տեր,Ձեզ ենք դիմում «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներս, օրերս Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի բաց նամակի առիթով՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանին: Դժվար է որակել հայ հոգևորականի ազգադավ արարքը, մեր ցասումն ու բողոքն ենք արտահայտում Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ինքնագործունեության և սրբապիղծ քայլի համար: Սա անմարսելի իրողություն է ոչ միայն հայերիս համար, այլև՝ ողջ մարդկության, մանավանդ, երբ շատ երկրներ սկսել են ճանաչել հայոց ցեղասպանությունը: Անգամ այս մասին խոսում է թուրք առաջադեմ հասարակությունը, ինչի համար նրանցից ոմանք հալածանքների են ենթարկվում ու չեն ընկրկում: Այս աշխարհացունց ներողությունով նա խայտառակեց ողջ հայությանը, Հայ Առաքելական եկեղեցին, որ սրբադասել է մեր մեկ ու կես միլիոն անմեղ զոհերին, ասել է, թե նա դեմ գնաց մեր եկեղեցուն: Պրն. Աթեշյանը (մեղք է նրան սրբազան անվանելը) իր չմտածված կամ գուցե «լավ» մտածված քայլով սրբապղծեց մեր նահատակների և մարտիրոսվածների հիշատակը: Հասկանալի է, որ նա չի ծառայում հայ համայնքին, այլ փորձում է ամրապնդել իր աթոռը և շարունակել հաճոյանալ թուրք կառավարիչներին, մոռանալով, որ իրենից առաջ եղել են պատրիարքներ, ոչ թե փոխանորդներ, բայց ոչ մեկն իր նման չի եղել:Տարիներ շարունակ տեղական մամուլի հրապարակումներից իմանում ենք, որ նա արհեստականորեն խոչընդոտում է դարձի եկող դավանափոխ հայերի մկրտվելուն՝ անհիմն ու անհեթեթ տեղեկանքներ պահանջելով, մեկ էլ հանդգնում է հրովարտակ ուղարկել Հայաստանյաց առաքելական եկեղեցիներին՝ թե չմկրտե՛ք դավանափոխ եղած, իրենց արմատները վերագտնել ցանկացող արևմտահայերին, մինչև իր համաձայնությունը չլինի: Կարծեք թե Հայ Առաքելական եկեղեցին խաղալիք է դարձրել իր ձեռքում: Բայց ո՞վ է նա, որ բռնանա մարդկանց կամքին, չափից ավելի լիազորություններ չի՞ վերապահել ինքն իրեն: Այստեղ էլ անհասկանալիորեն հեզ ու խոնարհ հետևում են սույն ազգադավի պատգամներին, անգամ պետական կառույցներն են փորձում միջամտել, այն դեպքում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, գրված է, որ մարդն ունի խղճի, դավանանքի ազատության իրավունք, որ դա իր նեղ անձնական գործն է: Այդ մարդու գործելաոճը հակասում է թե՛ հոգևոր , թե՛աշխարհիկ օրենքներին: Հիմա էլ համարձակվում է ժամանել Հայաստան, չգիտակցելով մեր ցավն ու վիրավորվածության աստիճանը: Իսկ մենք նրան հավուր պատշաճին կմատուցենք թե՛ օդանավակայանում, թե՛ Ձեր նստավայրում, թող չպղծի մեր սուրբ հողն ու ավետյաց երկիրը… Վեհափառ տեր, աշխարհասփյուռ հայության վիրավորված ինքնության միակ մխիթարանքն է, ինչպես նաև մեր եկեղեցու պատիվը բարձր պահելու հրամայական՝ ապաշնորհ ու տգետ հոգևորականին ժամ առաջ կարգալույծ անելը, նրա հարցը բարձրացնելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Եպիսկոպոսաց Ժողովում:Վեհափառ տեր, լիահույս ենք, որ աչքաթող չեք անի հայի անունն ու պատիվը արատավորողի սրբապիղծ արարքն ու կկատարեք նրան արժանի պատժիչ քայլը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am