Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմբանկ»-ը Ադրբեջանում գազավերամշակման նախագծի ֆինանսավորման մեջ կմասնակցի 5 մլրդ դոլար ներդրումային չափաբաժնով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:
Նշվում է, որ մասնավորապես, համաժողովի շրջանակում այդ նախագծի իրականացման համար SOCAR-ի եւ «Գազպրոմբանկ»-ի միջեւ հուշագիր է ստորագրվել:
Պատասխանելով ռուսաստանյան բանկի կողմից նախագծի ֆինանսավորման ծավալի մասին լրագրողի հարցին՝ SOCAR-ի նախագահ պատասխանել է. «5 մլրդ դոլարի կարգի»:
Նշվում է, որ նախագծի ֆինանսավորմանը կարող են մասնակցել իտալական ընկերությունները եւս:
Ռովնագ Աբդուլլաեւի խոսքով` Ադրբեջանում գազավերամշակման համալիրի շինարարությունը կսկսվի եկող տարի:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը