Պուտինն ու Ալիևը կքննարկեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ցանկություն է հայտնել քննարկել երկկողմ առևտրաշրջանառության անկումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Խնդիրը, որի համար մենք հավաքվել ենք Ղարաբաղյան խնդիրն է, սակայն կցանկանայի օգտվել մեր հանդիպումից, որպեսզի խոսեմ նաև մեր երկկողմ հարաբերությունների մասին և առաջին հերթին, նոր ավարտված Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ֆոնին կցանկանայի նկատել, որ մեզ քաջածանոթ պատճառներով, ցավոք, նկատում ենք ապրանքաշրջանառության որոշակի նվազում»,- ասել է Պուտինը: Պուտինը հայտարարել է երկկողմ համագործակցության մարդասիրական կողմերը քննարկելու մտադրության մասին: «Մեզ համար առանձնահատուկ հաճելի է, որ ձեր ներկայությամբ ստորագրվել է Ադրբեջանում խոշոր էներգետիկ օբյեկտի ստեղծման մասին փաստաթուղթ, որը մասնակի ֆինանսավորվելու է ռուսական բանկի կողմից»,- նշել է Ալիևը:
