Ոչ բոլոր ներգաղթյալներն են ընդունել հիմնական եվրոպական արժեքները. Գերմանիայի նախագահ
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը հայտարարել է, որ Գերմանիայում և ԵՄ-ում ոչ բոլոր ներգաղթյալներն են ընդունել եվրոպական արժեքները։ Այս մասին փոխացնում է RIA Novosti-ն։ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ նա ասել է, որ միգրացիան և ինտեգրումը պետք է տեղի ունենան միաժամանակ։ «Ոչ բոլոր ներգաղթյալներն են ընդունել հիմնական եվրոպական արժեքները։ Դա առաջին հերթին վերաբերում է որոշ մարդկանց և ընտանիքների, որոնք եկել են մուսուլմանական երկրներից։ Նրանց հայացքները կանանց դերի, հանդուրժողականության, կրոնի դերի կամ մեր իրավական համակարգի վերաբերյալ տարբերվում են»,- ասել է նա։
