Խորվաթիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ինքնալուծարմանը
Խորվաթիայի խորհրդարանը քվեարկել է ինքնալուծարման օգտին, հայտնում է Reuters–ը։Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Կողմ է արտահայտվել 137 պատգամավոր։ Որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 15-ից։
