Ակնկալում եմ, որ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները. Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից ակնկալում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, սահմաններում խախտումների բացառում: Այս մասին Ս. Սարգսյանն ասել է ՝ պատասխանելով լրագրողների հարցին: «Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի»,- նշել է Ս. Սարգսյանը:
