Մենք պետք է շարունակենք Ադրբեջանի հետ երկխոսությունը. Պեդրո Ագրամունտ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը ողջունել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի և Ադրբեջանում ձերբակալված մյուս հայտնի բանտարկյալների ազատ արձակումը, հայտնում է Report-ը: «Մենք պետք է շարունակենք Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսությունը, որպեսզի օգնենք երկրին կատարել իր պարտավորությունները»,- նշել է նա:
