Հռոմի պապի այցը մեծագույն գործ է, նա ապտակեց տգիտությանը.Ֆերդինանտ Առաքելյան
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում աստվածաբան Վարդան Խաչատրյանը եւ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը ողջունում են Հռոմի պահի այցը Հայաստան: «Նա գալիս է ուխտգնացության, դա բացառիկ վերաբերմունք է հայերիս նկատմամբ: Հռոմի պապը գալիս է ոչ թե կովկասյան երկիր, այլ մերձավոր արեւելքի մաս կազմող երկիր, իսկ դա պատահական չէ: Հռոմի պապը ասել է,որ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված Ցեղասպանությունը միայն հայերի դեմ չէ եղել, այն եղել է նաեւ հույների ու ասորիների դեմ»,-շեշտեց աստվածաբանը: «Հռոմի պապի այցը մեծագույն գործ է, նա ապտակեց տգիտությանը, նա գալիս է մի ժողովրդի մոտ, ով մեծ հավատք ունի, պետությունները չեն կարող անել այն, ինչ հավատքն է անում: Ֆրանցիսկոս պապն ինձ համար մեծ արժեք է, ուստի իր միջոցներով քանդակ է նվիրելու Հռոմի պապին »,-ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: «Քանդակի կենտրոնում Հռոմի պապն է, ձախ կողմում Առաքելական եկեղեցու մեր վեհափառն է իր հոգեւորականներով, միանում են նաեւ Հոլոքոստի ներկայացուցիչները, ապա Բուդդայականության ու Մահմեդականության, բոլորը եկել են կոչով առ Հռոմի պապը, եւ այն կոչվում է լռության րոպե»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե ինչպես է նվերը մատուցելու պապին:
