Սարգսյան - Ալիեւ հանդիպմանը մասնակցելու են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
Այսօր Սանկտ Պետրբուրգում սպասվող Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիեւ հանդիպմանը, բացի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ներկա են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն: «Գեղեցիկ Կոնստանտինովյան պալատը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպման վայրն է», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայանալու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Վիեննայում մայիսի 16-ին, որի ընթացքում բանակցությունները շարունակելու համար համապատասխան միջավայր ստեղծելու նպատակով կողմերը ձեռք էին բերել պայմանավորվածություն ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կարողությունները եւ հիմնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ:
