Հարցրել եմ նախագահին՝ քո Սերժ Սարգսյանն ո՞վ է
Այս պահին կուսակցություններից որն ինչ կարգավիճակ և ընտրությունների դեպքում հավանական ընտրողներ կունենա.նման վերլուծություն է արել Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը,ով Հայելի ակումբում ներկայացրեց արդյունքները: ««Հայկական վերածնունդ»-ը տեղավորվել է ՕԵԿ-ի դաշտում։ ՕԵԿ-ը դուրս գալով կոալիցիայից՝ կորցնում է իշխանական ձայների մի մասը։ Այդ մասը կարող է անցնել ՀՅԴ-ին։ Հիմա կարծես թե ԲՀԿ-ի և «Ժառանգության» պայքարն է գնում։ Ամենաիրատեսը Վարդան Օսկանյանն է։ Նա չի ասում՝ գալիս ենք իշխանության, բայց չի բացառում։ Ասում է՝ մենք ուզում ենք մասնակցել։ Դա բավականին համեստ է»,-նշեց նա։ « Օսկանյանն իր «Համախմբում» կուսակցությամբ հարմար պահ է ընտրել՝ քաղաքական ասպարեզում հանդես գալու համար: Բայց եթե Արթուր Բաղդասարյանի «Վերածնունդ» կուսակցության հետ միավորվեն, մտնեն դաշտ, կարող են դուրս մղել «Ժառանգություն» կուսակցությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այս տարիներին լռում է, հանդես չի գալիս»,ասաց նա: Սոցիոլոգը նշեց, որ շատ կարևոր է նախագահի դեպքում իր կողքին պատրաստել մի անձի, ով կարող է իրեն փոխարինող լինել։ «Օրինակ Ռուսաստանում գիտենք, որ մի բան լինի, Պուտինից հետո կարող է Մեդվեդևը ղեկավարել։ Բայց մենք դա չունենք։ Հարցրել եմ նախագահին՝ քո Սերժ Սարգսյանն ո՞վ է։ Ասաց. դե ընտրությունները լինի, դրա մասին կմտածենք։ Դա նախորդ նախագահական ընտրություններից առաջ էր»։
