Մեքսիկայի հարավում առնվազն 3 մարդ է զոհվել ցույցի դուրս եկած ուսուցիչների և ոստիկանության միջև բախումների ժամանակ։ Մոտ 45 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դեպքը տեղի է ունեցել Օահակա նահանգում, որտեղ անցած շաբաթ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են կրթության ոլորտի աշխատողների արհմիության երկու առաջնորդներ։
Վրդովված ուսուցիչները ձերբակալությունները համարել են քաղաքականապես մոտիվացված և փակել ավտոճանապարհները՝ պահանջելով ազատ արձակել ակտիվիստներին։
Արհմիության անդամների գործողությունները կաթվածահար են արել երկրի հարավի տրանսպորտային երթևեկությունը։
Մահվան դեպքերը գրանցվել են, երբ ոստիկանությունը փորձել է մաքրել ճանապարհները պատնեշներից և հեռացնել ցուցարարներին։ Ինչպես հայտնում են իշխանությունները՝ անհայտ գրոհայինները երկու կողմից կրակ են բացել՝ առաջացնելով քաոս և խուճապ։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը