Կիեւում վթարվել է Ադրբեջանի դեսպանատան մեքենան
Կիեւում վթարվել է Ադրբեջանի դեսպանատան մեքենան։ Espresoհեռուստաընկերության կայքը հայտնում է, թե վթարը եղել է չորս մեքենաների մասնակցությամբ։ Ադրբեջանի դեսպանատան «Օպել» մակնիշի մեքենան ետեւից բախվել է ՎԱԶ մակնիշի մեքենային եւ շրջվել է։ հարվածից ՎԱԶ-ը բախվել է եւս երկու մեքենայի։ Փրկարարները ջրել են ասֆալտը՝ թափված վառելիքի հրդեհումից խուսափելու համար։ Դեսպանատան մեքենայի ուղեւորին տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի հանգամանքները պարզվում են։
