Կալիֆոռնիայում խոշոր հրդեհներ են բռնկվել
Կալիֆոռնիայի հարավում հրշեջները պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ ստիված են եղել իրենց տները, հայտնում է BBC-ն: Տեղի իշխանությունների խոսքով՝ հրդեհը սպառնում է Լոս Անջելեսից հյուսիս ընկած Սանտա Բարբարա շրջանի բազմաթիվ տների, իսկ ուժեղ քամին հանգեցրել է տորնադոների առաջացման: Երեկ երեկոյան հրդեհներն արդեն ոչնչացրել են 3161 հա: Հրշեջների գնահատականների համաձայն՝ հրդեհը վերահսկողության ներքո է գտնվում այդ տարածքի մոտավորապես 45 տոկոսում: Սանտա Բարբարայի շերիֆի գրասենյակը նախազգուշացնում է տեղացիներին պատրաստ լինել անհապաղ տարհանման: Հրդեհը սկսվել է նախօրեին:
