ԴԱԻՇ-ի զինյալները հնագույն քրիստոնեական մենաստան են ոչնչացրել
ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ գտնվող սուրբ Եղիայի (Դեյր Մար Եղիա) հնագույն քրիստոնեական մենաստանը, հայտնում է BBC-ն: Սուրբ Եղիայի մենաստանի կառուցումը թվագրվում է 14-րդ դարին, այն համարվում էր Իրաքի քրիստոնեական հնագույն մենաստաններից մեկը, որը պահպանվել էր մինչ մեր օրերը: Փորձագետների կարծիքով՝ ԴԱԻՇ-ի զինյալները մենաստանը ոչնչացրել են դեռ 2014 թվականի ամռանը, սակայն այդ փաստը միայն հիմա է հաջողվել հաստատել:
