Նավթի գների անկումը Ադրբեջանի համար մեծ փորձություն էր. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նավթի գների անկումը Ադրբեջանի համար մեծ փորձություն էր, տեղեկացնում է 1news.az-ը: «Նավթի գները ընկան երեքից չորս անգամ: Այդ պատճառով, ինհարկե, դա դարձավ մեզ համար մեծ փորձություն: Բայց մենք պատվով ենք դուրս գալիս այդ փորձությունից: Այս ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ հասարակությունն ավելի ամուր է համախմբվել»,- ասել է նա: Նրա խոսքերով՝ երկրի ներսում ավելացել են ընթացիկ քաղաքականության աջակիցները: «2016թվականը պատմության մեջ կմնա որպես տնտեսական կայունության տարի: Իսկ հաջորդ տարվանից կշարունակվի մեր հաջող տնտեսական զարգացումը»,- ավելացրել է նա:
