Հայտնի բանդայի ֆինանսավորողը եվրոպացի սփյուռքահայ է. ԻՐԱՎՈՒՆՔ
Նորք Մարաշում 2015 թվականին վնասազերծված հանցավոր խմբի գործով սենսացիոն նորություններ կան: Օրերս եվրոպայից Հայաստան բերման է ենթարկվելու մի սփյուռքահայ, որը ֆինանսավորել է բանդայի պատվիրատուին: Հայտնի է, որ նա եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է, իսկ թե ինչ շահագրգռվածություն ուներ նա Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու համար, հավանաբար պարզ կդառնա նրա հարցաքննությունից: Սակայն ավելի ու ավելի է հաստատվում այն վարկածը, որ Եվրոպայից ու Ավստրալիայից Հայաստան եկած մի քանի սփյուռքահայեր նպատակադրվել էին Հաայստանում նարնջագույն հեղաշրջում իրականացնել:
Մեր տեղեկություններով, բերման ենթարկված օտարերկրացին վատ է խոսում հայերեն եւ հարցաքննությանը մասնակցելու է թարգմանչի միջոցով: Ըստ մեզ հասած լուրերի` այն երկրի դեսպանատունը, որի քաղաքացուն բերման են ենթարկել, երաշխիքներ է տվել, որ բերման ենթարկված սփյուռքահայը մեկ շաբաթից ազատ է արձակվելու եւ նրան թույլատրվելու է մեկնել Հայաստանից:
