Զոհված զինծառայողի մարմնի վրա կապտուկներ կան. հարազատները մանրամասներ են պատմում

Արցախում մահացու հրազենային վիրավորում ստացած՝ 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանն Արարատի մարզի Մրգավան գյուղից էր: Yerkir.am-ին զինծառայողի մահվան դեպքի հանգամանքերի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Զինծառայողի հարազատները մեզ տեղեկացրեցին, որ քիչ առաջ է ավարտվել Հրանտի դիահերձումը, ու իրենք զինծառայողի մարմնի վրայի հետքերից ու դեպքի մասին որոշակի մանրամասներ իմանալուց հետո ենթադրում են, որ Հրանտ Գրիգորյանը ինքասպանություն չի գործել: «Հրանտենք մի օր առաջ էին  իջել դիրքերից, ու զորավարժությունների գնալու ճանապարհին է դեպքը տեղի ունեցել: Ճանապարհին վատ է զգում Հրանտը, իր հրամանատարին  տեղեկացնում է այդ մասին,  բռոնեժիլետը հանում է ու էլի ասում, որ վատ է: Հրանտին թողնում են ճանապարհին, իրանք իրանց ճանապարհը շարունակում են:  Հետո հաջորդ վաշտն է գալիս, որ գնա զորավարժությունների, տեսնում են դիակ, զանգում են էդ հրամանատարին, ասում`ձեր զինվորը զոհվել ա: Եվ հիմա խոսակցություն է գնում, որ ինքը ինքնասպան է եղել, բայց ասեմ, որ Հրանտը մեկ տարվա ծառայող էր, 11 ամիս շարունակ դիրքերում էր ու կոփված զինվոր էր: Մի քանի օրից էլ իրեն պետք է տանեին՝ զորամասում ֆելդշեր աշխատելու: Հիմա  ասեք՝ տենց զինվորը ինչի՞ պետք է ինքնասպանություն գործեր»,- ասաց Հրանտ Գիրգորյանի պապիկը` Նորիկ Ավագյանը: Ի դեպ, նա բացառեց այն տարբերակը, որ Հրանտը կարող է վատ զգալու արդյունքում, անզգուշաբար կամ էլ անկախ իրենից, կրակի ինքն իր վրա: «Չի կարող, անկախ իրենից, զենքը դնել բերանի մեջ ու կրակել: Ուզում եմ ասել նաև, որ  Հրանտի երկու թևերի վրա կապտուկներ կային, երկու ոտքերի վրա էլ էլի հետքեր կային, դեմքին էլ` շրթունքի մոտակայքում, պատռվածք կար»,- պատմեց զինծառայողի պապը: Նորիկ Ավագյանը նաև  ընդգծեց, որ Հրանտը խելացի ու ազնիվ է եղել և գրեթե մեկ տարվա ծառայության ընթացքում որևէ անգամ չի ասել, որ որևէ խնդիր ունի: «Չեմ զգացել`ինչ-որ խնդիր ունի, ուսումնարանն ավարտած, ատամնաբույժ տղա էր: Ինքասպանություն ծրագրող մարդն ամեն օր կխոսի ու կասի, որ իրա մոտ ամեն ինչ լա՞վ է: Ո՞նց կլինի տենց»,- ասաց նա:   Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am