Կալանավորվածներն ինձ ծեծողների մեջ էին. Հայկ Խանումյանը հանդիպել է Բակո Սահակյանին

Ստեփանակերտում հունիսի 6-ին ծեծի ենթարկված ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը երեկ՝ հունիսի 17-ին, հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: «Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը դատապարտել է տեղի ունեցածը եւ հավաստիացրել, որ մեղավորները կպատժվեն, ինչպես որ նշել էր իր հաղորդագրության մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը: Անդրադառնալով նախաքննության ընթացքին՝ պատգամավորը հայտնեց, որ դեռեւս առերեսում կամ ճանաչում չի եղել կալանավորվածների հետ: «Կալանավորված 2 եւ ձերբակալված 1 անձն այն նույն մարդիկ են, որոնց ես ճանաչել եմ ինձ ծեծողների մեջ: Տարբեր էպիզոդներում ես նրանց նախապես տեսել էի»,- ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ իր ֆեյսբուքյան էջում Խանումյանը գրել էր, որ ճանաչում է իրեն ծեծողներից 7-ին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Խանումյանը ծեծի է ենթարկվել հունիսի 6-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը/ հիման վրա: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծելու գործով կալանավորվել են ստեփանակերտցի կամավորներ Միքայել Միքայելի Սահակյանն ու Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը: Ձերբակալված է նաեւ երեւանցի Էրիկ Պողոսյանը:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am