Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախարարության կայքում ասված է,որ պատիժների իրագործման նախարարությունը դարձել է Բանտերի ու ուղղիչ սերվիսների եվրոպական կազմակերպության լիիրավ անդամ։
Որոշումն ընդունվել է հոլանդական Զանդամ քաղաքում անցկացված տարեկան նիստում։ 2013 թվականից Վրաստանն օգտվել է այդ կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակից։
Նիստի ժամանակ քննարկվել են օտար երկրների բանտերում բանտարկյալների վիճակը, ԵՄ-ի անդամ երկրների միջև բանտարկյալների փոխանակումը, ուղղիչ հիմնարկներում ժամանակակից հաղորդակցությունների ու էլեկտրոնային սարքերի առկայության հարցը։
Բանտերի եվրոպական կազմակերպությունը ԵՄ-ի մարմին է, որն աշխատում է եվրոպական երկրների բանտերում բանտարկյալների կենսամակարդակի բարելավման վրա։
Դա հիմնականում վերաբերում է էթիկայի նորմերի պահպանմանը, քրեակատարողական համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացմանը և դատապարտյալներին պահելու չափորոշիչների բարելավմանը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը