Ստամբուլի իշխանություններն արգելել են տրանսգենդերային և միասեռական շքերթների անցկացումը այս ամիս` հաշվի առնելով ծայրահեղական ազգայնականների զգուշացումները, որ իրենք թույլ չեն տա նմանօրինակ իրադարձությունների կայացումը թուրքական հողի վրա: Այս մասին գրում է The Guardian-ը` նշելով, որ տրանսգենդերներին աջակցող երթը նախատեսվել էր իրականացնել այս կիրակի քաղաքի կենտրոնում, իսկ միասեռականների ամենամյա շքերթը, որը նկարագրվում է որպես խոշորագույնը մուսուլման աշխարհում, պետք է տեղի ունենար հունիսի 26-ին:
Ստամբուլի նահանգապետի գրասենյակը ուրբաթ հայտնել է, որ շքերթների անցկացումն արգելվել է` հասարակական կարգը պահպանելու մտահոգությամբ պայմանավորված: Քաղաքում անվտանգության միջոցառումները առաջնահերթ են համարվում վերջին ամիսներին «Իսլամական պետության» և քուրդ զինյալների իրականացրած մի շարք պայթյուններից հետո:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը