Նոր սկանդալ. կոնգրեսականները հետ են վերադարձրել Ադրբեջանից ստացած հազարավոր դոլարների նվերները

Ամերիկյան օրենսդիրները, ովքեր այցելել էին Ադրբեջան և հենց ադրբեջանական կառավարության կողմից գաղտնի ֆիանանսավարմամբ ստացել են բազմաթիվ նվերներ, հետ են վերադարձրել (նեֆրիտից ականջօղեր, թեյի հավաքածուներ, մետաքսե շարֆեր, ձեռագործ գորգեր և այլն): Այս մասին հաղորդում է ամերիկյան The Hill-ը` հղում անելով վերահսկիչ մարմնի զեկույցին, որտեղ ճամփորդությունը սխալ է որակվել: Օրենսդիրները մասնակցել են Բաքվում 2013 թ-ին տեղի ունեցած կոնֆերանսին: Կոնգրենի ներկայիս 9  և աշխատակազմի 32 անդամներ մասնակցել են կոնֆերանսին: Ըստ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի՝ բոլորն էլ ստացել են հազարավոր դոլարներ արժեցող նվերներ: Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի կողմից զեկույցի ներկայացումից մեկ շաբաթ առաջ Կոնգրեսի անդամները, ովքեր այցի ժամանակ նվերներ են վերցրել, հետ են տվել դրանք: OCE-ի զեկույցն ամերիկացի օրենսդիրների ադրբեջանական այցի մասին ներկայացվել է Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովին 2015թ. մայիսի 8-ին: Այդ մասին որոշ տեղեկություններ կարողացել էր ստանալ նաև Washington Post-ը, որը հետագայում ներկայացրել էր զեկույցի որոշ դետալներ: Դիտորդական խումբը հայտնել է, որ Տեխասի հասարակական կազմակերպությունները կեղծ հայտարարություններ են արել՝ նշելով, որ իրենք են վճարում ուղևորության համար, այնինչ կոնգրեսականների այցի համար վճարել է Ադրբեջանի SOCAR պետական ընկերությունը, որը դա արել է հասարակական կազմակերպությունների միջոցով՝ հատկացնելով 750 հազար դոլար: OCE-ն պարզել է, որ օրենսդիրները և նրանց օգնականները չէին կարող չիմանալ, թե ով է ֆինանսավորում ուղևորությունը: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հերքում է կատարվածը՝ նշելով, թե հ/կ-ները գործում ներգրավվել են՝ օգնելու ամերիկացի օրենսդիրներին՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am