Արծրուն Հովհաննիսյանը` Ադրբեջանի զորավարժությունների մասին

ՀՀ ՊՆ-ն մանրամասնորեն անդրադառնալու է Ադրբեջանի ԶՈՒ-ի զորավարժություններին, որոնք մեկնարկելու են կիրակի օրը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունիսի 19-24-ը կայանալիք Ադրբեջանի ԶՈՒ զորավարժություններին: Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ համաձայն Ադրբեջանի զինված ուժերի նախապատրաստության պլանի, Ադրբեջանի բանակը հունիսի 19-24-ն օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի: Զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ: Դրանցում ներգրավվելու է շուրջ 25 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ և մարտական զրահապատ մեքենա, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա և ՀՕՊ ավելի քան 30 համակարգ, հատուկ նշանակության ջոկատներ և ռազմածովային ուժերի նավեր: Զորավարժություններն անցկացվելու են սահմանամերձ գոտու զորավարժարաններում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ անհանգստանալու առիթ չի տեսնում: «Մենք մանրամասն դրան դեռ անդրադառնալու ենք: Ադրբեջանի բոլոր քայլերին մենք հետևում ենք: Անհանգստանալու կարիք չեմ տեսնում»,- ասաց նա:  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am