Բժիշկներին կտուգանեն
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ներկայացրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հայտնելով, որ օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մեր երկրում երեխաների սեռային հարաբերակցության շեղումներով: «Առաջարկվում է փոփոխության ենթարկել 10-րդ հոդվածը, որով արգելվում է 12-22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը: Նախատեսվում է, որ հղիության ըդհատման՝ օրենքով թույլատրման դեպքում, բուժաշխատողները պարտավոր են պատշաճ կերպով ապահովել բոլոր փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաեւ պայման է դրվում՝ հղիության թույլատրված ընդհատման դեպքում մորը մտածելու համար ժամկետ տալ, այն է՝ երեք օր: Լրացումներ ենք նախատեսում կատարել նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում, որով այս բոլոր կետերը խախտած բժիշկները կտուգանվեն՝ 40-100 հազար դրամի չափով»,- ասաց նա:
