ՌԴ-ում գրանցվել է խոզի գրիպից մահվան 27 դեպք
РИА Новости-ն գրում է,որ ՌԴ-ում հունվարի 18-ի դրությամբ գրանցվել է խոզի գրիպից մահվան 27 դեպք, հայտնել են Ռուսաստանի առողջապահության նախարարությունից: Նախորդ տարվա վերջից ՌԴ տարբեր շրջաններում գրանցվել են խոզի գրիպով հիվանդացության մի քանի տասնյակ դեպքեր։ «Ամենամեծ թիվը գրանցվել է Սանկտ Պետերբուրգում, Օրենբուրգում, Դոնի Ռոստովում, սկսվեց Վոլգոգրադից»,- ասել է առողջապահության փոխնախարարը։
