Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը` «Համախմբում» կուսակցության անդամ
«Համախմբում» կուսակցության համագումարից առաջ ,Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց,որ որոշել է անդամակցել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությանը Ըստ նրա` իր ցանկությունն է՝ երկրում տեսնել մարդու իրավունքների նորմալ պաշտպանություն, ազատ մրցակցություն, ժողովրդավարություն, և կուսակցության գաղափարախոսության բազմաթիվ կետեր համընկնում են իր հավատամքի հետ: «Որպեսզի գաղափարներն իրականանան, պետք է տեղի ունենա իշխանափոխություն: Կուսակցությունը գնում է ամբողջական իշխանափոխության: Սակայն իշխանափոխությունը նախագահի հրաժարականով չէ պայմանավորված, պետք է ունենալ հանրային վստահություն, ունենալ իր խոսքն ու ասելիքը որոշումների կայացման գործում:Թիմը, որ հավաքվել և նախաձեռնել է այս կուսակցությունը, իր խորին համոզմամբ, ունի և՛ անհրաժեշտ ինտելեկտը, և՛ պարկեշտությունը:»,- ասաց Կ.Անդրեասյանը: Հարցին, թե իրեն չի՞ մտահոգում, որ կուսակցության հետևում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, Կ.Անդրեասյանը նշեց, որ այդ հարցին արդեն պատասխանել է Վարդան Օսկանյանը:
