ՌԴ-ն ավարտել է Ադրբեջանին Т-90С տանկերի մատակարարումը
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Ուրալվագոնզավոդ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն հայտարարել է,որ Ռուսաստանն ամբողջությամբ իրականացրել է Ադրբեջանին Т-90С տանկերի մատակարարման հարցով պարտավորությունները: «Ամբողջությամբ իրականացրել ենք, մատակարարումներն ավարտված են»,-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է Սիենկոն: Ավելի վաղ հաղորդվել է, որ 2016թ. պետք է ավարտին հասցվի Ադրբեջանին ռուսական ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումը: Ռուսաստանն ու Ադրբեջանը զինտեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարման մասին համաձայնության են եկել 2010թ.: «Ռոսօբորոնէքսպորտ»-ում հայտնել են, որ պայմանագրերի այդ փաթեթը պլանավորվում է իրականացնել 2017թ.: Փորձագետներն այդ համաձայնագրերի արժեքը գնահատում են մինչև միլիարդ դոլար:
