Նավաստիները 48-ժամյա գործադուլ են սկսել
RIA Novosti-ն փոխանցում է ,որ ավաստիների համահունական PNO ֆեդերացիան 48-ժամյա գործադուլ է անցկացնում երկրում տնտեսական կոշտ միջոցառումների դեմ։ Հունվարի 20-ին և 21-ին բոլոր նավերը կմնան նավահանգիստներում, ջրային հաղորդակցությունը կղզիների հետ կդադարեցվի: Նավաստիներն իրենց բողոքն են արտահայտում կենսաթոշակային և սոցիալական ապահովության համակարգի բարեփոխման ծրագրերի դեմ։ Ֆեդերացիան հայտարարության մեջ բողոքի ակցիայի ընդլայնման մտադրություն է հայտնել։
