Ծեծկռտուք ՌՈ տեսուչի եւ ԼՂՀ ՊԲ 4 սպաների միջեւ. ձերբակալելիս ոստիկանները ծեծել են սպային

Հունիսի 14-ին Վարդենիս քաղաքում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել ռազմական ոստիկանության բաժանմունքի տեսուչի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի 4 սպաների միջեւ: Մեր տեղեկություններով, ՊԲ 4 սպաները՝ մայոր Արա Զախարյանը, լեյտենանտ Լ. Սահակյանը ավագ լեյտենանտ Կ. Մարտիրոսյանը եւ լեյտենանտ Տ. Անախասյանը արագ երթեւեկելիս են եղել, երբ ստուգատեսում ծառայություն իրականացնող տեսուչ Անդրանիկ Մաթեւոսյանը կանգնեցրել է նրանց ավտոմեքենան: ՊԲ 4 սպաներին դուր չի եկել այն, թե ինչպես է տեսուչը կանգնեցնում իրենց ավտոմեքենան, ինչի պատճառով առաջացել է վիճաբանություն. սկսվել է ծեծկռտուք: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպաները մետաղյա խողովակով բռնություն են գործադրել տեսուչի նկատմամբ՝ նրան պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Նա այժմ գտնվում է Վարդենիսի հոսպիտալում: Ռազմական ոստիկանության տեսուչը ստացել է ձախ նախաբազկի հետին մակերեսի ստորին պատռած վերք, գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, ատամի շրջանի լնդի պատռվածք: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ  Սոնա Տռուզյանը երեկ մեր զրույցում հաստատեց վիճաբանության եւ ծեծկռտուքի մասին տեղեկությունները: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ հունիսի 15-ին ռազմական ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Քրեական գործի շրջանակներում 4 անձ ձերբակալվել է: Նրանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է քննություն օբյեկտիվ իրականությունը պարզելու համար: Մեր տեղեկություններով, նախաքննության ընթացքում ձերբակալված սպաները անցել են սթափության փորձաքննություն, որով պարզվել է, որ ավտոմեքենայի ղեկին գտնվող Տ. Անախասյանը եւ մայոր Արա Զախարյանը գտնվել են ոչ սթափ վիճակում: Նույն այդ  տեղեկություններով, արդեն դեպքից հետո, ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկելիս բռնություն են գործադրել մայոր Արա Զախարյանի նկատմամբ: Մեր տեղեկությունների համաձայն՝ նրանք կապել են Զախարյանի ձեռքերը եւ սկսել հարվածներ հասցնել:  Տեսնելով, որ Զախարյանի մոտ արյունահոսություն է սկսվում, նրան տեղափոխել են «Սեւան» բժշկական կենտրոն: Երեկ բժշկական կենտրոնից հաստատեցին մեր տեղեկությունը, որ Զախարյանին տեղափոխել են իրենց հիվանդանոց, սակայն, թե ի՞նչ վնասվածքներ է ստացել մայորը, այդպես էլ չասացին՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ճշտել, որ Արա Զախարյանը ծեծի հետեւանքով ստացել է գլխի գագաթային շրջանի, մարմնի տարբեր հատվածներում փափուկ հյուսվածքների սալջարդ: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռազմական ոստիկանության աշխատակիցները նրան տարել են: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան ասաց, որ նման հաղորդում քրեական գործի շրջանակներում չի ստացվել: «Բնականաբար, եթե նման ահազանգ լինի՝ պատշաճ քննության առարկա կդառնա»,- հավելեց Տռուզյանը: Մեզ հաջողվեց նաեւ ճշտել, որ ձերբակալվածներից միայն մեկն է ինքնախոստովանական ցուցմունք տվել, Արա Զախարյանն առայժմ լռում է. նա դեռ ցուցմունք չի տվել: 32-ամյա մայոր Արա Զախարյանը, որը ծառայում է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, բնակվում է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: Մեր զրույցում նրա մորաքույրը՝ տիկին Սոնան նշեց, որ դեպքի մասին ոչինչ չի կարող ասել. «Մի կաշմառ պատմություն է: Պատմում են, որ Արան ծեծված է, կապտած տեղեր ունի, ջարդված տեղեր ունի: Հիմա, թե ինքն էլ ում է ծեծել, ինչ է արել, պատճառն ինչ է եղել, չեմ կարող ասել: Փաստորեն, այսօր 4 զինծառայող ձերբակալված են, մեր սահման պահող զինվորներն են: Այս պատերազմական երկրում չորս զինծառայողի տանեն պահեն, ինչ-որ դատական գործընթաց բացեն մի հատ ոստիկանի ծեծի պատճառո՞վ: Ասենք՝ հա ծեծել-ծեծել են, ինչի՞ են այսքան մեծ պատմություն դարձնում, հիմա աշխարհն է խառնվել իրար: Չեմ ասում լավ են արել՝ ողջունենք, բայց նաեւ երիտասարդ կադրեր են, ափսոս են»,- ասաց տիկին Սոնան: Խոսելով Արա Զախարյանի մասին, նա ասաց, որ քրոջ որդին 12 տարի է, ինչ աշխատում է Զինված ուժերում, մասնագիտությամբ իրավաբան է. «Նա շատ կայացած անձնավորություն է, հենց այնպես հո չեմ ասում, բավականին պատվոգրեր ունի հրամանատարներից: Նա այնպիսի երիտասարդ չէ, որ գնար ու պատահական կռիվ աներ, ասում են, որ այդ ոստիկանն էլ քարով իր գլխին է հարվածել, չգիտեմ, շատ խառը պատմություն է, դրա համար ոչինչ ասել չեմ կարող: 4 զինվոր եք բռնել դատում, սահմանն ո՞վ պիտի պահի»,- ասաց ձերբակալվածի մորաքույրը: Նա տեղեկացրեց, որ Արա Զախարյանը ամուսնացած չէ, ունի մեկ եղբայր, որը Երեւանում աշխատում է որպես փաստաբան: Հավելենք, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի չորս սպաներին սպառնում է հինգից տասը տարվա ազատազրկում: Կպատժվե՞ն արդյոք մայորին ծեծի ենթարկած ռազմական ոստիկանության աշխատակիցները, թե՝ ոչ, դժվար է ասել:   armtimes.com

դիտվել է 98 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am