ԴԱԻՇ-ը գետնին է հավասարեցրել Իրաքի հնագույն քրիստոնեական տաճարը
Associated Press-ը հայտնում է,որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները գետնին են հավասարեցրել Իրաքի հնագույն քրիստոնեական տաճարը։ Համաձայն արբանյակից ստացված լուսանկարների՝ Մոսուլում գտնվող հուշարձանը հիմնահատակ ոչնչացվել է իսլամիստների կողմից։ Տաճարը հիմնադրվել էր 595 թվականին ասորի վանական Իլյայի կողմից։
