Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում կպաշտպանի Խադիջա Իսմայիլովայի շահերը
Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ամալ Քլունին անձամբ հայտնել է ,որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կպաշտպանի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը, ով ներկայում ազատազրկված է, հայտնում է contact.az-ը: Պատմելով գործի բնույթի ու Խադիջայի նկատմամբ հետապնդումների մասին՝ փաստաբանը նշել է, որ պաշտպանելու է այդ համարձակ կնոջը, ով բացահայտել է Ադրբեջանում իշխանությունների շրջանում կոռուպցիայի փաստերը, ինչի պատճառով էլ դատապարտվել է ազատազրկման:
