ԲՀԿ-ն «հերսոտել» էր

Կառավարությունը ցանկանում է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը եւ արտահերթ նիստում ներկայացրել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ տեղական ինքնակառավարման մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Խոշորացման առաջին փուլի արդյունքները դեռ չամփոփոած Կառավարությունը, փաստորեն, շարունակում է գործընթացը, որը աշխատատեղերի կրճատում, հետեւապես սոցիալական խնդիր է առաջ բերում, փոխարենը կառավարությունը այդ ծրագրի համար միջազգային կառույցներից գումարներ է ստանում։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչո՞ւ է առանց հանրաքվեի անցկացվում վարչատարածքային բարեփոխումը: Նա առաջարկեց նաև քվոտավորում համայնքապետերի հարցում, որ լսելի լինեն բոլոր համայնքների խնդիրները:Վաչե Տերտերյանը նշեց, որ պետք է ձեռնարկվեն միջոցառումներ, որ քվոտավորում լինի, ներկայումս քննարկվում են դրանց մեխանիզմները:Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա, փոխնախարարի խոսքով, գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ ԱԺ-ն լսում է համայնքների ձայնը, նոր Սահմանադրությամբ էլ խնդիր և հակասություն չկա: Էլինար Վարդանյանը հարցեց` արդյո՞ք տեսանելի քայլեր են արձանագրվել պիլոտային ծրագրի ժամանակ, որ որոշվեց ընդլայնել համայնքների խոշորացումը: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ մեկ համայնքի կառավարման պարագայում արդյունավետությունը շատ ցածր է: Եվ պիլոտային ծրագիրը արձանագրեց որակյալ ու մրցունակ ավագանու ձևավորում:«Միշտ չէ, որ հեծանիվ պետք է հորինենք, ամբողջ աշխարհն է այս ճանապարհով գնացել և գնում, խոսքը ընդամենը կառավարման համակարգի մասին է»,- ասաց Տերտերյանը: Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Թումանյան, Դիլիջան, Տաթեւ համայնքների խոշորացված համայնքների պիլոտային համակարգին.«Գաղափարը հետեւյալն էր, որ մենք պետք է որոշակի հետեւություններ անեինք՝ որոշելով հետագա քաղաքականությունը, բայց Դուք ինքներդ էլ նշում եք, որ ընդամենը մի քանի ամիս է անցել այդ համայնքների խոշորացումից, հիմա ստացվում է, որ առանց համոզված լինելու՝ ուր ենք գնում, ճամփա ենք ընկել, եթե չգիտենք՝ ինչի է բերելու համայնքների խոշորացումը, ստացվում է ընդամենը գյուղապետարանի աշխատողների կադրերի կրճատում ենք անում»,-նկատեց Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե այս խոշորացումն ի՞նչ է տալու համայնքների բնակչության թվի աճի վերաբերյալ:Տերտերյանը չհամաձայնեց պատգամավորի գնահատականին։ «Խոշորացումը բոլորովին էլ փոքրացման կամ Ձեր ասած մյուս այլ նպատակները չունի, խոշորացումն ունի նպատակ կառավարման համակարգն ավելի էֆեկտիվ դարձնելու»,-ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ արդյունքներից մեկն էլ մեծ բյուջեն է նախկին փոքրի փոխարեն, ինչպես նաեւ խնայողություններ, որոնք կարող են ուղղվել ծրագրերի իրականացմանը: «Ասում եք մեծ բյուջե, բայց չեք ասում նույն այս պրոցեսի արդյունքում քանի՞ մարդ է հայտնվելու գործազուրկի կարգավիճակում»,-հակադարձեց Նիկոլ Փաշինյանը։ Տերտերյանը կրկին շրջանցեց հարցը։ Ուշագրավ էր հատկապես ԲՀԿ-ականների հերսոտած պահվածքը, Հովիկ Աբրահամյանի գործունեությանը եւ մեծ հաշվով կառավարությանը քննադատելու իրավունքից զրկված ԲՀԿ-ն սիրտը դատարկեց այս նախագծի քննարկման ժամանակ, քանի որ այդ ծրագրի պատասխանատուն Տարածքային կառավարման նախարարությունն է, որը ղեկավարում է ՀՅԴ-ական նախարար Դավիթ Լոքյանը։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բոցաշունչ ելույթ էր ունենում .«Պետք էլ չէր հանրաքվե անցկացնել, որպեսզի հասկանալ, որ համայնքներն այս պահին դեմ են խոշորացմանը, բայց նաեւ տեսանք, որ այնուհանդերձ ծրագիրը կատարվեց, իսկ ինչ վերաբերում է Սյունիքի համայնքի տխրահչռակ օրինակին, բոլորս գիտենք, որ Սյունիքում ինչ էլ դրվի հանրաքվեի, օրինակ եկեք դնենք, որ Մոզամբիկն ամենաժողովրդավարական պետությունն է, հասկանալի է, որ Սյունիքում այսօր գործում է այնպիսի մի ռեժիմ, որ պետք լինի Մոզամբիկը ճանաչել դեմոկրատիայի կղզյակ, հանրաքվեն տալու է 100 տոկոսանոց արդյունք»,-ասաց Զոհրաբյանը՝ընդգծելով, որ Սյունիքում արված որեւէ քայլի նկատմամբ ինքը վստահություն չունի: «Էս փոփոխության անունն ընդհանրապես բարեփոխում չէի դնի, որովհետեւ բարեփոխումը պոզիտիվ կոդեր է ներառում, գնացել հարցրե՞լ եք էն փնջերը, որ միավորեցիք, էդ խոշորացված համայնքների բնակիչները գո՞հ են խոշորացումից, թե՞ ոչ, մենք էնտեղ պոզիտիվ բան տեսե՞լ ենք, բացառությամբ Դիլիջանի, որտեղ հասկանում ենք՝ ով ինչ ներդրում է արել ու անելու է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները ծայրահեղ քայլերի են դիմելու, եթե քաղաքական մեծամասնությունը համայնքների խոշորացման ճանապարհով գնա:Զոհրաբյանից բացի գրոհ ձեռնարկեց նաեւ Վահե Էնֆիաջյանը՝ ասելով, որ ծրագիրը ռիսկեր է պարունակում։ Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am