Կառավարությունն այս անգամ էլ «մարդ չգտնվեց»

Խորհրդարանում երեկ քվեարկության էր դրվել ՀՀ հարկային օրենսգրքի աղմկահարույց նախագիծը, որի քննարկումները ավարտվեցին երեկ: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նույնիսկ իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այդ փաստաթղթին կողմ, քանի որ օրենսգիրքը նախատեսում է հարկերի բարձրացում, հարկային վարչարարության դժվարացում և տնտեսվարողներին տույժերի ենթարկելու համակարգի ընդլայնում, որը վերջնականապես քայքայելու է Հայաստանի անդունդը գլորվող տնտեսությունը։ Ընդդիմադիրներ պատգամավորները մինչեւ քվեարկությունը ելույթներ ունեցան, առաջարկեցին քվեարկությունը հետաձգել մինչև աշնանային նստաշրջան, սակայն ՀՀԿ խմբակցությունն անդրդվելի մնաց, ՀՀԿ-ական պատգամավորները խոստացան, որ մինչև աշուն նախագիծը կլրամշակվի։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նախագիծը խորհրդարան է ներկայացվել Իրավական ակտերի մասին և ԱԺ կանոնակարգ օրենքների խախտումներով, որովհետև ազդեցության գնահատման եզրակացությունների տեղեկանքներ ներկայացված չեն: Նա առաջարկեց նախագիծը հանել քվեարկությունից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ոչ մի օրենքի խախտում էլ չկա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ պատրաստում են առաջարկությունների փաթեթ, որը կներկայացնեն նախագծի հեղինակներին: Կոլիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցիչն էլ անկեղծացավ, որ այս տեսքով նախագծի ընդունումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, ուստի իրենք ձեռնպահ են քվեարկում, իսկ ապագայում, կախված այն հանգամանքներից, թե ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկներից որքանն են ընդունվում, ըստ այդմ էլ կքվեարկեն։ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ընդունում են մի օրենսգիրք, որն առնվազն 90 մլրդ դրամով ավելացնում է հարկային բեռը: «Դրա համար ես ուզում եմ առաջարկեմ՝ կարող էր կառավարությունն այս անգամ մարդ գտնվել, ասել՝ չէ, եկեք սկզբից սկզբունքային փոփոխություններն անենք, հետո դնենք քվեարկության: Առաջին ընթերցմամբ ընդունման փաստը նշանակում է, որ օրենսգրքի վրա լուրջ աշխատանք այլևս չի արվելու»։ Նախկին վարչապետը վրդովվեց՝.«Հո մենք չենք եկել այստեղ ստորակետ փոխենք»։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես քննադատեց, նրա խոսքով՝ սպանվում է մարդկանց հավատը, կմեծանա արտագաղթը: Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս օրենսգիրքն առանց համաձայնության է ներկայացվել խորհրդարան, ինչպես Ընտրական օրենսգիրքը: Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե խորհրդարանում տեւական ժամանակ քննարկում է եղել։Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանության այս շտապողականությունը փաստում է՝ միջազգային կառույցների կողմից կա պարտադրանք: «Ասում են՝ հիմա չքվեարկենք, ուշանում ա, ինչի՞ց ա ուշանում: Ուշանում ա վարկերից, որ կա պայման, սա պետք է ընդունված լինի, որ այս վարկային համաձայնագրերի հետ կապված խնդիրներ չունենան միջազգային կազմակերպությունների հետ»։«Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն էլ հղում արեց նախորդ օրը տարածած հաղորդագրությանը, ասելով, որ իրեն էլ են դեմ քվերկելու։ Ռուբիկ Հակոբյանը չի հասկանում Կառավարության հրատապությունը՝ նկատելով, որ անվստահության մթնոլորտում հնարավոր չէ նախագծում փոփոխություններ կատարել. «Ի՞նչ է եղել, եկեք հետ վերցրեք, մի քվեարկեք այսօր»,-ասաց նա՝ դիմելով քաղաքական մեծամասնությանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես կոչ արեց հետաձգել քվեարկությունը: «Չի պատահի ահասարսուռ բան, եթե մենք նախագիծն այս պահին չքվեարկենք»,- ասաց նա: Զոհրաբյանի խոսքով՝ քանի որ խմբակցությունում տարաձայնություն կա այս հարցով, ԲՀԿ խմբակցության ԲՀԿ անդամները ձեռնպահ կքվեարկեն, ինքն էլ «սկզբունքերեն» չի մասնակցի քվեարկությանը։ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հայտարարեց, որ այսօրվանից մեկնարկում է Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումների շարքը, կառավարության հետ այս հարցում ունեն պայմանավորվածություն: Նա կոչ արեց այսօր քվեարկել, իսկ մինչև աշուն լուրջ քննարկել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ խոստացավ, որ առաջին ընթերցումից հետո մանրակրկիտ քննարկում կլինի, նա հորդորեց զերծ մնալ նախընտրական ելույթներից։ Հարկային օրենսգիրքը ի վերջո առաջին ընթերցում ընդունվեց, դրան կողմ քվեարկեց 68, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 18 պատգամավոր: Անի Սարգսյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am