Իվետա Մուկուչյանը հունական հաղորդման ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է. տեսանյութ

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հունական հեռուստաընկերություններից մեկի հաղորդաշարի ժամանակ ճիշտ չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հարցը: Հաղորդավարը երգչուհուն հարց է տվել Լեռնային Ղարաբաղ մասին, որին ի պատասխան Իվետա Մուկուչյանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի երկրորդ հանրապետությունն է: «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի երկրորդ հանրապետությունն է, որը դեռ Ադրբեջանի հողի վրա է: Դա տարածք է, որի շուրջ  քննարկումներ են ընթանում, թե այն ում է պատկանում՝ ադրբեջանցիներն ասում են, որ դա իրենց է պատկանում, հայերն ասում են, որ իրենցն է»,- ասել է նա՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, որոնք մերթընդմերթ ընդհատվում են: Երգչուհու կցկտուր խոսքերից ակնհայտորեն երևում է, որ նա պատրաստ չի եղել պատասխանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին ու շփոթվում է՝ փորձելով ներկայացնել ԼՂ հակամարտության պատմությունը: Հաղորդման սկզբում Իվետան պատմել է նաև իր ընտանիքի մասին, պատմել Մկրտիչ Արզումանյանի «Փախի´ր կամ ամուսնացի´ր» ֆիլմում նկարահանումների մասին:  Երգչուհին գնահատանքի բարձր խոսքեր է հղել նաև Մկրտիչ Արզումանյանի հասցեին: Տեսանյութում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածն սկսվում է  16:15 րոպեից:

168.am

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am