Լեզվակռիվ՝ Արամ Մանուկյանի և Հերմինե Նաղդալյանի միջև
Այսօր ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակման ժամին քննարկվեց «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին կտրամադրվի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նկատողություն արեց Հերմինե Նաղդալյանին՝ խնդրելով իրեն չհամեմատել որոշ պատգամավորների հետ: Այնուհետև պատգամավուրը նշեց, որ վարկի համաձայնագիրը հատուկ է արագացված ռեժիմով քննարկվում. «50 օրենքի նախագիծ է ներկայացված արտահերթ քննարկումների, բայց շաբաթն ավարտվում է, մենք դեռ 10-րդ օրենքի վրա ենք: Ես հաշվել եմ, անցած նստաշրջանում 18 նախագծերից 14-ը վարկ է եղել: Վարկը թըփ-շըփ ռեժիմով հեշտ է անցնում»: Արամ Մանուկյանի խոսքը ընդմիջեց Հերմինե Նաղդալյանը՝ լեզվակռվի մեջ մտնելով պատգամավորի հետ:
