Թուրքիայի մեջլիսը մերժեց
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մերժել է Թուրքիայի մեջլիսում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության հետ կապված քննություն անցկացնելու պահանջը: Այս մասին հայտնում է Demokrathaber.net-ը: Մեջլիսին նման պահանջ էին ներկայացրել Թուրքիայի խորհրդարանում 59 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքենը և Ստամբուլից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը: Դինքի մահվան 9-րդ տարելիցի օրը մեջլիսում իշխող կուսակցության անդամները, ովքեր մեծամասնություն են կազմում Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, դեմ են քվեարկել առաջարկին, որն էլ մերժվել է:
