ՀՔԾ պետի հարազատներին հեռացրել են աշխատանքից

Հրապարակը գրում է. «Մեզ տեղեկություններ Էին հասել, որ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դուստրն ու փեսան ազատվել են աշխատանքից. Հասմիկ Շահինյանն ազատվել Է ՊԵԿ-ի հետաքննության բաժնի պետի պաշտոնից։ ՊԵԿ-ի կայքում նրա վերաբերյալ տվյալներն արդեն հանված են։ Աշխատանքից ազատման լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության բաժին, որտեղից ստացանք պատասխան, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Հասմիկ Շահինյանը հունիսի 6-ին նշանակվել Է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ։ Հ. Շահինյանի տեղում նշանակվել Է Սամվել Սինանյանը։ Ինչ վերաբերում Է ՀՔԾ պետի փեսային, ապա Նոր Նորքի քննչականի պետ Արամ Հարությունյանը մոտ մեկ շաբաթ առաջ Է ազատվել աշխատանքից։ Ի դեպ, ժամանակին, երբ վերջինս Արտաշատի քննչականի պետն էր, նրա դեմ ՀՔԾ-ում գործ Է եղել հարուցված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս Է պատճառել անձանց)։ Դիմեցինք Քննչական կոմիտե, որտեղից փոխանցեցին, որ ՀՀ ՔԿ նախագահի 08.06.16թ. հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն։ Փորձեցինք զրուցել պարոն Շահինյանի հետ, սակայն վերջինս հերքեց լուրերը՝ ասելով. «Նման բան չկա»։ Բայց տվյալներն արդեն հանված են կայքերից, իսկ քննչականից Էլ հաստատել են լուրը՝ նկատեցինք մենք։ Նա ավելացրեց. «Միգուցե ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ Է»։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում Էին, թե ՀՔԾ պետի փեսան պատրաստվում Է արտագաղթել Մոսկվա»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am