Ընդդեմ կառավարությա՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ 68 կողմ, 21 դեմ եւ 18 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգիրքը: Ու թեեւ նախօրեին ԱԺ շատ պատգամավորներ «տաքացած» քննադատում էին նախագիծը` մատնացույց անելով դրա ռիսկերը, այնուամենայնիվ, շատերը վաղ առավոտյան ՀՀԿ խմբակցությունից ու կառավարությունից ստացված համապատասխան զանգերի արդյունքում մտքափոխվեցին եւ կողմ քվեարկեցին` բարձրաձայն հույս հայտնելով, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախագիծը կլրամշակվի: Ու այս իրավիճակում ամենաուշագրավը իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության պահվածքն էր: Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առայժմ ձեռնպահ են քվեարկում: Իսկ թե ինչպես կքվեարկեն երկրորդ ընթերցման ժամանակ, կորոշվի ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ հարկային օրենսգրքի հեղինակների դրսեւորած մոտեցումից: Սա, իհարկե, կարելի էր հասկանալ, եթե այդ նախագիծը խորհրդարան չգար կառավարությունից, որտեղ ՀՅԴ-ն 3 ներկայացուցիչներ ունի` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման ու կրթության եւ գիտության նախարարների: Չէ՞ որ դաշնակցական նախարարները կարող էին իրենց առարկությունները հենց գործադիրում ծավալված քննարկումների ժամանակ հայտնել: Հիշեցնենք, որ հարկային փաթեթի՝ արդեն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով նախատեսվում է տնտեսվարողների տուգանքների դեպքում բողոքարկման հնարավորության փաստացի վերացում, հարկերի բեռի ավելացում, ինչն իր հերթին բերելու է զանգվածային թանկացումների»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am