Պատգամավորների բառապաշարում նման արտահայտություններ պետք է չլինեն. Շուշանի հարցը կքննվի՞ էթիկայի հանձնաժողովում

«Պատգամավորների, քաղաքական գործիչների բառապաշարում նման արտահայտություններ պետք է չլինեն»,-այսօր հրավիրված ասուլիսին պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը իրավունք ունի ՝ «աչքերդ կհանեմ» արտահայտությունն օգտագործել` ասաց  ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր  Վահան Բաբայանը: «Ես այս դեպքի վերաբերյալ իմ անձնական կարծիքն ունեմ, որն արտահայտելն էթիկապես ճիշտ չէ: Ամեն դեպքում, ես նման արտահայտությունները չեմ ընդունում, որովհետեւ նման բաները պետք է տեղ չգտնեն պատգամավորների, քաղաքական գործիչների բառապաշարում»,-ընդգծեց Վահան Բաբայանը: Բաբայանի փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ հանձնաժողովը ՀՔԱՎ-ի դիմումը չի ստացել: Այնուամենայնիվ, եթե այսօր դիմումը ստացվի, չի բացառվում, որ այն կներգրավվի վաղը կայանալիք նիստում: Հիշեցնենք, որ օրեր պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»: Նշենք , որ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանին զայրացրել էր  ֆեյսբուքի օգտատեր Գայանե Շահինյանի գրառումը,որը վերջինս գրել էր, երբ  սահմանային գոտում հերթական զոհված ժամկետային զինծառայողն էր զոհվել  . «Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով ա հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում… Էս պետություն չի, երկիր չի, նողկում եմ ազգից, իշխանություններից, Պաշտպանության նախարարությունից: Որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերևում, ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանենք, թող հայոց հողը պաշտպանի… Դուք եք ուտում ձեր զինվորի գլուխը, ոչ թե թուրքը: Անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան էդ երեխեքի կյանքի հաշվին»: Այս առնչությամբ հունվարի 13-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով: Լուսինե Ղազարյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am