ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը կայցելի Ադրբեջան
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան հունվարի 24-25-ը կայցելի Ադրբեջան՝ լրագրողներին ասել է խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։ Այցի ընթացքում Կաներվան հանդիպումներ կանցկացնի խորհրդարանում և կառավարությունում։ Մուրադովայի խոսքով՝ այցը լավ հնարավորություն կդառնա տեղեկացնելու ԼՂ հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին։
