Մադուրոյի կոչը`Իրանին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին կոչ է արել համագործակցել նավթի գների վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցում, տեղեկացնում է gazeta.ru-ն։ Մադուրոն նաև կողմ է արտահայտվել Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամների հանդիպման կազմակերպմանը, որպեսզի մշակվի ռազմավարություն, որը թույլ կտա կայունացնել գները նավթային շուկայում։ Վենեսուելայի նախագահը նաև իր գործընկերոջը շնորհավորել է միջազգային տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների չեղարկման առնչությամբ։
